Artsakhpress.am-ը գրում է.

Առավոտը մեկ բաժակ բուրումնավետ սուրճից սկսելը առողջության համար օգտակար է:

Սուրճի տապակված հատիկներում շաքարի պարունակությունը հասնում է 2-3 տոկոսի, ճարպերի՝ մինչեւ 15 տոկոս, ազոտային միացությունների՝ մինչեւ 14 տոկոս, կոֆեինի՝ մինչեւ 1.3 տոկոս:
Ջերմային մշակումից հետո սուրճի հատիկներում հայտնաբերվել է PP վիտամին, ֆենոլային միացություններ, քացախաթթու:
Հետաքրքիր փաստ՝ սերուցքով մեկ բաժակ սուրճը չափահաս մարդու մեկ օրվա կալորիաների 5 տոկոսն է կազմում: Հայտնի է, որ կոֆեինը կենտրոնական նյարդային համակարգի վրա գրգռիչ հատկություն ունի: Մեկ-երկու բաժակ սուրճը կարող է վերացնել հոգնածությունը եւ բարձրացնել աշխատունակությունը: Սակայն պետք է հիշել, որ այս բուրումնավետ ըմպելիքը հակացուցված է սիրտանոթային համակարգի, ստամոքսի եւ 12-մատնյա աղիքի հիվանդությունների ժամանակ:
Ալաբամայի համալսարանից մասնագետները հայտնաբերել են սուրճի հետաքրքիր հատկություն. պարզվում է, որ այս ըմպելիքը կարող է կանխել ցավի համախտանիշը:
Սուրճի եւս մեկ օգտակար հատկություն. կանանց մոտ, որոնք օրական կոֆեինով 4 եւ ավելի բաժակ սուրճ են խմում, 23 տոկսով ցածր է ռոզացեայի ՝ դեմքի քրոնիկ հիվանդության զարգացման վտանգը:
Սուրճի մասին գիտական տեղեկատվության ինստիտուտի մասնագետները (ISIC) նշում են, որ սուրճի օգտագործումը մոտ 25 տոկոսով նվազեցնում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի առաջացման վտանգը: Իսկ Ռատգերի համալսարանի (ԱՄՆ)  փորձագետները նշում են, որ սուրճը կարող է պայքարել Պարկինսոնի հիվանդության եւ դեմենցիայի դեմ:
Զարմանալի է, բայց փաստ՝ սուրճի եւ թեյի նկատմամբ սերը գենային մակարդակում է ծրագրավորված:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել