Life.panorama.am-ը գրում է.

Երգչուհի Սոնա Շահգելդյանը Life.panorama.am-ի հետ զրույցում ամփոփել է անցնող 2918-ն ու խոսել նոր տարվա նոր երազանքներից:

«Վերջին տարիներն ինձ համար ակտիվ աշխատանքային են, եւ այդ իմաստով 2018-ը բացառություն չեղավ: Ողջ տարվա ընթացքում թողարկեցի մի շարք երգեր, եղան նաեւ դուետներ, մասնակցեցի մի շարք համերգների ու կորպորատիվ երեկույթների, նաեւ խաղացի նոր ֆիլմում: Այսինքն՝ տարին բուռն աշխատանքային էր, ինչի համար շատ ուրախ եմ, քանի որ սիրում եմ աշխատել,- նշեց Սոնան ու շարունակեց.

«Սակայն 2018-ն ինձ համար կարեւոր էր ոչ միայն իմ անձնական հաջողություններով, այլեւ ապրիլ-մայիս ամսին տեղի ունեցած հեղափոխությամբ, ինքս այդ օրերին առաջիններից էի, որ իմ ժողովրդի կողքին էի ու ինձ համար մեծ պատիվ էր այդ բազմության առաջ ելույթ ունենալը»:

2019-ից իր սպասելիքները մեծ են.

«Ուզում եմ, որ գալիք տարին մեր երկրին ու աշխարհին խաղաղություն բերի, թող մանուկներն առողջ լինեն ու անհոգ ժպտան, առողջություն ու երջանկություն եմ մաղթում բոլորիս, գուցե ասածներս ծեծված խոսքեր են, բայց դրանք իսկապես բոլորիս խիստ անհրաժեշտ են: Ինչու ոչ, թող 2019-ը նաեւ մեր ժողովրդի ֆինանսական վիճակը բարելավվի, քանի որ մեր ժողովուրդն իսկապես փողի կարիք շատ ունի, ուզում եմ հայերը լավ ապրեն. նրանք շատ երկար են տանջված ապրել, ժամանակն է լավ ապրելու»,- ընդգծեց երգչուհին:

Սոնայի ցանկություններից  է նաեւ, որպեսզի արտագաղթ այլեւս չլինի.

Ամբողջ հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել