ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը հրաժարականի դիմում է ներկայացրել նախագահ Թրամփին և կդադարի պաշտոնավարել 2019 թվականի փետրվարի 28-ից։

Հրաժարականի դիմումը նախարարը ներկայացրել է դեկտեմբերի 21-ին, որտեղ ներկայացվում է նրա պաշտոնից ազատվելու դիմումի հիմնական պատճառը։ Ըստ դիմումի՝ իր ու նախագահ Դոնալդ Թրամփի տեսակետները շատ հարցերում չեն համընկնում։

Նախարարը, դիմելով Թրամփին, ասել է. «Ինչպես դուք, այնպես էլ ես սկզբից էլ ասել եմ, որ ԱՄՆ զինված ուժերը չպետք է լինեն աշխարհի ոստիկանը»։

Իր հերթին ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Մեթիսը պաշտոնավարման ավարտից հետո անցնելու է թոշակի։

ԱՄՆ Սպիտակ տան մամուլի քարտուղարի հայտարարության համաձայն՝ նախագահի և նախարարի միջև հարաբերությունները լավ են, սակայն շատ հարցերում նրանք չէին կարողանում համաձայնության գալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել