PanARMENIAN.Net-ը գրում է.

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին շնորհավորել է հայաստանցիներին ԱԺ ընտրությունների առթիվ. նա նշել է, որ շաբաթներ առաջ իր հայտնած համոզմունքը, որ սրանք ՀՀ-ի պատմության լավագույն ընտրություններ են լինելու, իրականություն է դարձել, հայտնում է «Ա1+»-ը:

Հիմնվելով հայտարարությունների և նախնական զեկույցների վրա՝ նա նշել է, որ հայաստանցիները չունեն որևէ պատճառ այց ընտրություններից բավարված չլինելու։

«Այս ընտրությունները դիտորդները աննախադեպ են համարել։ Ես, հիմնվելով նրա վրա, ինչ լսել եմ միջազգային դիտորդներից, կարող եմ բավարված զգալ։ Մի քանի շաբաթ առաջ հույս և համոզում հայտնեցի, որ այս ընտրությունները կարող են լինեն լավագույնը Հայաստանի պատմության մեջ։ Եվ իմ համոզումն ամբողջովին իրականություն դարձավ»,- ասել է Սվիտալսկին:

Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը, ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան հայտարարություններով ողջունել են Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ ընդգծելով, որ դրանք եղել են ազատ և մրցակցային պայմաններում, հարգվել են քաղաքացիների հիմնարար իրավունքները:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների համաձայն, ՀՀ ԱԺ է անցել 3 քաղաքական ուժ։ Ժամը 07:30-ի դրությամբ մշակվել է քվեաթերթիկների 100%-ը, ինչի արդյունքում ձայների 70.43%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։Երկրորդ տեղը և 8.27% հավաքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երրորդ` 6.37%-ով, «Լուսավոր Հայաստանը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել