Ասում են՝ Ստամբուլում սաուդցի այլախոհ Ջամալ Խաշոկջիի սպանության կազմակերպման մեջ մեղադրվող սաուդյան գահաժառանգ արքայազն Մուհամմադ բին Սալմանը լուրջ մտավախություններ ունի իշխող ընտանիքի մի շարք ներկայացուցիչների կողմից իր դեմ նախապատրաստվող հնարավոր հեղաշրջման հետ կապված: Այս համատեքստում, էականորեն թուլացած դիրքերից հանդես եկող արքայազնը կարևոր միջոցառումներ է ձեռնարկել սպանության դեպքից հետո առաջին անգամ Սաուդյան Արաբիան լքելուց առաջ: Նախ մի շարք արաբական երկրներ, ապա G20-ին մասնակցելու նպատակով Արգենտինա այցելությունից առաջ բին Սալմանն իրեն հավատարիմ զորամիավորումները տեղակայել է մայրաքաղաք Էր-Ռիադում՝ հնարավոր սպառնալիքներից արքունիքը պաշտպանելու նպատակով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել