Մոտ մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերի 28-ին, Ադրբեջանի նախագահ Իհլամ Ալիևը տիկնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ, այցելել է Կախիի շրջան՝ «Ուլու Ագրո» ագրոպարկ, որտեղ, իր ոճին հարազատ, ֆոտոսեսիա էր անցկացրել: Ադրբեջանի նախագահն այնքան է վեր դասում իրեն, որ նույնիսկ նոր տնկված ծառերի մոտ տիկնոջ հետ ֆոտոսեսիա անելու համար ասֆալտապատել է տվել ծառերի շուրջը և կանգնել հենց ասֆալտին: Հատկանշական է, որ այս ագրոպարկի ստեղծման համար պետությունը նույնպես ներդրում է կատարել 13,7 միլիոն մանաթի չափով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել