Այս հիանալի նարնջագույն բանջարեղենը կա գրեթե յուրաքանչյուրի սառնարանում: Մենք սովոր ենք ուտել այն ամեն օր:

Սակայն գիտե՞նք արդյոք օրգանիզմին գազարի բերած հսկայական օգուտի մասին:

Գազարը կանխարգելում է քաղցկեղի առաջացումը։

Գազարի օգտագործումը նվազեցնում է թոքերի, կաթնագեղձի ու հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը:

Գիտնականները հայտնաբերել են նոր նյութեր՝ ֆալկարինոլ ու ֆալկարինոլին, որոնք օգնում են կանխարգելել քաղցկեղածին գոյացությունները:

Գազարը դանդաղեցնում է ծերացման գործընթացը:

Գազարի մեջ պարունակվում է հզոր հակաօքսիդանտ՝ բետա կարոտին: Այն կանխարգելում է բջիջների ծերացումը:

Գազարն օգնում է մնալ առողջ:

Հակաօքսիդանտներն ու վիտամին А-ն օգնում են պաշտպանել օրգանիզմն ուլտրամանուշակագույն ճառագայթներից:

Վիտամին А-ն կանխարգելում է ժամանակից շուտ առաջացած կնճիռները, չորությունը, ցանը, պիգմենտային բծերն ու մաշկի խամրած գույնը:

Գազարը բնական հակասեպտիկ է:

Գազարը կանխարգելում է վարակների տարածումը և սրտանոթային հիվանդությունները:

Գազարն օգնում է մաքրել օրգանիզմը:

Գազարն ատամներն ու լնդերն առողջ է պահում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել