Տարբեր քաղաքական ուժերում գտնվող հարգելի ու սիրելի ընկերներ, Հայաստանում իսկապես լուրջ բան է փոխվել. ինչը հավանես-չհավանես, ինչից դժգոհես կամ չդժգոհես, ինչում իշխանություններին քննադատես կամ չքննադատես, գոնե քաղաքական կյանքում ՀՀԿ-ի դերը սարսափելի թուլացել է: Այլևս բռնապետություն չկա, դիմացինն, այդուհանդերձ, ժողովրդի վստահություն ունեցող թիմ է, իր գործելակերպով ցանկության դեպքում էլ չես նույնացնի ՀՀԿ-ի հետ։

Լավ, մի՞թե հնարավոր չէ առաջիկա քարոզարշավում հրաժարվել ՀՀԿ-ի ժամանակվա ու նրա դեմ պայքարի բառապաշարից ու բառաֆոնդից։ Հավատացեք, հենց ձեր շահերի համար եմ ասում, այլ ոչ միայն նրա համար, որ պոզիտիիվ ու ներառական չէ։ Դա նաև չի բերելու այն արդյուքը, ինչ որ ռադիկալ հռետորաբանությունն ապահովում էր ՀՀԿ-ի ժամանակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել