Երկիր մոլորակը այնքան յուրահատուկ է և առեղծվածային, որ նրա գաղտնիքները բացահայտել գրեթե անհնար է։ Բայց աստիճանաբար բացահայտել աշխարհի տարբեր անկյունները անկասկած հետաքրքիր է։ Զբոսաջրջային մի շարք ամսագրեր մեզ օգնում են այդ հարցում։ Բրիտանական Rough Guides ամագրի համարներից մեկում նշվել է աշխարհի ամենազարմանալի հատվածները։ Նրանք ցրված են աշխարհով մեկ, բայց նրանց միավորում են ֆանտաստիկ տեսարանները։

1․ Սոլոնչակ Ույունի, Բոլիվիա

Գտնվում է Բոլիվիայի հարավ-արևմուտքում, ծովի մակարդակից 3650 մետր բարձրության վրա։ Այն աշխարհի ամենամեծ աղի լիճն է։ Այստեղ կա մոտավորապես 10 միլիարդ տոննա աղ։ Այսօր այստեղ կարող են հայտնվել նաև զբոսաշրջիկները։ Քաղաքի բնակիչները նրանց համար աղից հյուրանոցներ են կառուցել, որտեղ կարելի է գիշեր անցկացնել։

2․Սոկոտրայի կղզի, Յեմենի հանրապետություն

Այն գտնվում է Հնդկական օվկիանոսում՝ Արաբական թերակղզու մոտակայքում։ Այն փաստացիորեն պատկանում է յեմենի Հանրապետությանը։ Այս կղզին համարվում է աշխարհի ամենաանսովոր վայրերից մեկը, իսկ 20-րդ դարից սկսած այ հայտնի է, որպես բուսաբանական այգի։ Բանը նրանում է, որ 1880 թվականին այստեղ ափ դուրս եկած բրիտանացի ծովագնացները 48 օրվա ընթացքում կղզում հայտնաբերել են գիտությանը անհայտ 200 տեսակի բույս։

3․Ցինգ-դի-Բեմարխայի քարերի անտառը, Մադագասկար

Բնությունը ի զորու է հրաշքների և դրա վառ ապացույցն է Քաչեչի անտառը։ ․Ցինգ-դի-Բեմարխան Մադագասկարում գտնվող արգելավայր է։

4․Ատակամայի անապատ (Լուսնի արահետ), Չիլի

Այս անապատը յուրահատուկ է նրանով, որ նրա որոշ հատվածներում երբեք անձրև չի եկել։ Այս անապատը համարվում է աշխարհի ամենաչոր տարածաշրջանը։ Այստեղ որ մի կենդանի էակ գոյություն չունի։ Նրա քարերով և ավազաթմբերով ծածկված մակերևույթը նման է Լուսնի։ Այստեղ են նկարահանվել մի շարք հայտնի ֆիլմեր։

5․Քենիա լեռ, Քենիայի Հանրապետություն

Այս լեռը աշխարհում երկրորդն է իր բարձրությամբ և առաջինը Քենիայում։ Բայց միայն չափսեր չեն, որ նրան անսովոր են դարձնում։ Շատ զբոսաշրջիկների և հետազոտողների համար հատուկ հետաքրքրություն է ներկայացնում նրա տարածքը, որը այսօր Ազգային  արգելավայր է։ 1997 թվականից այն համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության մաս։ Նրա ստորոտից մինչև գագաթ գտնվում են 8 բնական տարածքներ,որոնցից յուրաքանչյուրը առանձնանում է իր յուրահատուկ կենդանական և բնական աշխարհով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել