Նախ, անկախ նրանից, թե ով է իշխանության, ռեյտինգայինը ապաքաղաքականացնելու է ընտրությունները։ Սա վերաբերում է բոլոր ուժերին։ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն միանշանակ փորձելու են տեղերում առաջադրել անձանց, որոնք կարող են ձայն բերել։ ՔՊ-ն այդ մրցավազքի մեջ նույնպես ստիպված է լինելու գնալ դրան։ Այսինքն քաղաքականը ստորադասվելու է տեղերում ձայն բերելու հանգամանքին։

երկրորդ. Ակնհայտ է, որ ՀՀԿ-ն սթեւեթում է, թե իրեն ձեռնտու չէր գործող օրենսգրքով ընտրությունների գնալը։ Այո, հիմա ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուների մի մասն իրենց հետ չէ (թեեւ այստեղ էլ միանշանակ չի կարելի պնդել), բայց մի մասը դեռ ՀՀԿ-ի հետ է։

Ավելին... ՀՀԿ-ում կան անձինք, որոնք կարող են իրենց տարածքներում ձայներ ստանալ, սակայն այդ անձանց ընտրող մարդկանց 90 տոկոսը մաքուր համամասնականի դեպքում երբեք ՀՀԿ-ին ձայն չէր տա։

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ՀՀԿ-ին այսօր շատ քիչ մարդ է ձայն տալու։ Իսկ օրինակ Վահրամ Բաղդասարյանը կորղ է Վանաձորում ձայն ստանալ, Հակոբ Հակոբյանը՝ Գեղարքունիքում ձայն ստանալ եւ այդպես շարունակ...

Ահա թե ինչու ՀՀԿ-ն ամեն ինչ արեց, որ տապալի Ընտրական օրենսգրքի փոփոխությունները։

Ինչ վերաբերում է ՔՊ-ին, ապա այս ուժը միանշանակ շատ ավելի ձայն կստանար մաքուր համամասնականի դեպքում, քանի որ ցուցակը գլխավորելու է Փաշինյանը։ Իսկ ռեյտինգայինի դեպքում ընտրողը պետք է դրան զուգահեռ որոշի ընտրել ՔՊ-ի հիմնականում անհայտ թեկնածուի՞ն, թե մեկ այլ ուժի հայտնի կամ անհայտ թեկնածուին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել