Կապանը 2013-ին ոչ միայն դեմ գնաց օրվա իշխանությանն ու ընտրեց նախագահի ընդդիմադիր թեկնածու Րաֆֆի Հովհանիսյանին, այլև անպատկերացնելի մասշտաբային հանրահավաքով դիմավորեց նրան ու մեզ։ Այդ հանրահավաքը ես եմ վարել ու Կապանի ազատատենչ ու ընդդիմադիր ոգին երբեք չեմ մոռանա։ Ժողովուրդն այնպիսի մառոզ արեց, որ մարզպետը վախենում էր մարդամեջում երևալ։ Կապանը ազատ, խիզախ քաղաք է։ Բացարձակ ծանոթ չեմ քաղաքապետի թեկնածուներին, չեմ հետևել քարոզարշավին, բայց երբեք չասեք, թե կապանցին ազատ չէ, դեմ է հեղափոխությանը և այլն։ Հասկանալ է պետք, թե ի՞նչ և ինչո՞ւ ընտրեց կամ չընտրեց Կապանը։
Բարի լույս ու խելոք մտքեր գեղեցկագույն Տավուշից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել