Մի կողմ եմ թողնում Գևորգ Մանուկյանի ու Դիանա Գասպարյանի վեճի բովանդակային կողմը՝ Դիանան ինչպես է հիմնավորել մարտի 1-ի գործով քաղբանտարկյալներին դատող դատարանում իր գործունեությունը, տեսակետը կամ ում մոտ ինչ է ասել, և ինչից է զայրացած Գևորգը: Բայց մի՞թե նա իր հարազատներին չի ասել, որ ինքն արդեն մտնում է քաղաքականություն, որ, այո, իրեն քննադատելու են, անցանկալի ու անընդունելի է, բայց անգամ վիրավորելու են: Հասկանում եմ, որ հայրն աղջկա պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու է (մենք էլ աղջկա հայր ենք ու անտարբեր չենք լինի նման դեպքերում), բայց դե սա խոսակցություն չի էլի... Ի վերջո, եթե գտնում են, որ Գևորգը զրպարտում է, կարող են դատարան դիմել․ չէ՞ որ Դիանան նաև իրավաբան է, որքան հասկանում եմ...

Կից նյութն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել