Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:10-ի սահմաններում Հրազդան-Լեռնանիստ ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Վերին Ախտա վարչական տարածքում, բախվել են Nissan մակնիշի 35 QC 228 համարանիշի և ВАЗ 2107 34 VM 321 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդան բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետորոսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխացնել է ոստիկանության Հարզդանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վաղինակ Ավետիսյանի գլխավորությամբ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել