Ապագա մեծ շանսոնյեն ծնվեց Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Ազնավուրի հայրը՝ Միշա Ազնավուրյանը, ծնունդով Ջավախքի Ախալցխա քաղաքից էր, իսկ արմատներով՝ Արևմտյան Հայաստանի Էրզրումի նահանգից: Մայրը՝ Քնար Բաղդասարյանը, Արևելյան Թուրքիայի Իզմիր (Զմյուռնիա) հայաշատ քաղաքից էր, հայոց մեծ եղեռնը վերապրածներից: Շառլի հայրը երիտասարդ տարիներին ապրել էր Թիֆլիսում, ուր աշխատանքի համար տեղափոխվել էր նրա ընտանիքը: Արդեն Ֆրանսիայում Միշա Ազնավուրյանը թառ էր նվագում և երգում էր տարբեր ռեստորաններում, մինչ կհիմներ իր սեփական կովկասյան ռեստորանը՝ կոչելով այն «Le Caucase» («Կովկաս»), ուր հիմնականում հավաքվում էին վտարանդիներ նախկին Ռուսական կայսրությունից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել