Ամբողջ երկիրը հանձնում են մի մարդու ձեռքը, ում միակ ծրագիրը մարդկանց ասֆալտին փռելն է։ Աշխատավորից մինչև մտավորական, կրթվածից մինչև անկիրթ սեփական դատողություն անելուց հրաժարվել են ու այդ մարդու մատի շարժումով են առաջնորդվում։ Այդ մարդու ծրագրերին ով հակառակվի, հակահեղափոխական է պիտակվելու, և եթե որևէ մեկը համարձակվի այլ կարծիք ունենալ, նրա կարծիքին հակառակվել, միանգամից նա մատը կտնկի վրադ՝ ահա ևս մի հակահեղափոխական, ժողովրդի թշնամի, և նրա բարեհոգությունից է կախված՝ ամբոխը կհոշոտի, թե թույլ կտա ապրել հակահեղափոխականներին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել