Կոտայքի մարզի Բջնի գյուղի մոտակա անտառում նախօրեին բռնկված հրդեհը մեկուսացվել է: 

Սեպտեմբեր 27-ին, ժամը 11:46-ին տեղեկություն է հաղորդվել, որ նկատվել են հրդեհի նոր օջախներ:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:24-ին: Սահմանվել է հերթապահություն (մեկ մարտական հաշվարկ):

Սեպտեմբեր 26-ին, ժամը  11:11-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Բջնի գյուղի մոտակա անտառում: Ժամը 11:13-ին կապ է հաստատվել Արզականի անտառտնտեսության անտառապետի հետ, ով հայտնել է, որ հրշեջ-փրկարարների օգնության կարիքը չկա. հրդեհը վերահսկվում է անտառտնտեսության աշխատակիցների կողմից: Ժամը 11:16-ին տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհը տարածվել է, անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը:  Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Դեպքի վայրում 19 հրշեջ-փրկարար և Արզականի անտառտնտեսության 14 աշխատակից իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:11-ին: Այրվել են 10 հա բուսածածկույթ և 2 հա անտառածածկ տարածք: Ժամը 22:20-ից սահմանվել է հերթապահություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել