Սեպտեմբերի 4-ին, ժամը 15:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց 28 հասցեում գտնվող «Ալմաստ» գործարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» մակնիշի (վարորդը՝ Ս. Մ., ծնված 1957 թ.), «Volkswagen Golf» մակնիշի (վարորդը՝ Տ. Ց., ծնված 1991 թ.), «ԿամԱԶ» մակնիշի (վարորդը՝ Վ. Մ., ծնված 1964 թ.) և «Mercedes-Benz E-210» մակնիշի ավտոմեքենաները:

Փրկարարները «Mercedes-Benz E-210» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին և վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ: Այնուհետև հոսանքազրկել են և փակել «Volkswagen Golf» մակնիշի և «Mercedes-Benz E-210» մակնիշի ավտոմեքենաների գազի բալոնների փականները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել