Օգոստոսի 20-ին՝ ժամը 02:58-ին, Թբիլիսի քաղաքի Պռավայա Նաբերեժնայա փողոցում՝ «Ելյավա» շուկայի մոտակայքում, տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած հայերից երկուսը դուրս են գրվել հիվանդանոցից:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 22-ին՝ ժամը 16:00-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ տուժած Նանե Խաչատրյանը (ծնված 2011 թ.) և Անի Ավանեսյանը (ծնված 1986 թ.) դուրս են գրվել համապատասխանաբար Իյաշվիլի մանկական և «Խիրուրգիչեսկոյե Նացիոնալնոյե» բժշկական կենտրոններից: Մնացյալ տուժածների առողջական վիճակը դեռ նույնն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել