Այսօր, ժամը 11:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սուրենավան գյուղի գործարաններից մեկում չրերի դարակն ընկել է քաղաքացու վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ-ից տեղեկանում ենք, որ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 11:30-ին փրկարարները դարակների տակից հանել են Է. Պ.-ի (ծնված 1970 թ.) դին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել