Թուրքիայում վաղ առավոտվանից խուճապային տրամադրություն է բնակչության շրջանում: Բնակչությունը բանկերից հանում է ավանդները, քանի որ շաբաթ և կիրակի օրերին լուրեր են տարածվել, որ Թուրքիայի իշխանությունը մտադիր է արտարժույթով ավանդները փոխել ազգային արժույթով՝ առանց հաշվի առնելու ավանդատուի կարծիքը:

Այս լուրը կիրակի երեկոյան մեկնաբանել է Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Բերաք Ալբայրաքը: Նա ժխտել է այդ լուրի իսկությունը և մեղադրել ԱՄՆ-ին նմանատիպ քարոզչություն իրականացնելու համար: Նախարարի ելույթից հետո՝ գիշերը, լիրան կտրուկ արժեզրկվել է՝ անցնելով 7 լիրայի սահմանը և դառնալով 7.26 լիրա մեկ դոլարի դիմաց: Առավոտյան, սակայն, սկսեց վերադառնալ նախկին դիրքին և 6.8 սանդղակի վրա կանգնեց մինչև բանկերի բացվելը: Եվ ահա գրեթե մեկ ժամ է , ինչ լիրան նորից սկսեց անկում գրանցել: Այս պահին մեկ դոլարը 7 լիրա է, մեկ եվրոն՝ 7.9 լիրա: Կենտրոնական բանկից հայտնել են, որ պետությունը չի խառնվելու այս խաղին, և որ շուկան ինքնակարգավորվելու է շուտով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել