Օգոստոսի 4-ին` ժամը 11:31-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի «Քարի տակ» կոչվող տարածքում այրվում է էլ. ենթակայան:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով ծառը կոտրվել և ընկել է Երևանյան խճուղի 1/11 հասցեում գտնվող «Քարի տակ» ռեստորանային համալիրը սնուցող էլ. ենթակայանի վրա, ինչի հետևանքով առաջացել է կարճ միացում՝ առանց հրդեհի բռնկմամբ:

Փրկարարները ծառը հեռացրել են էլ.ենթակայանի վրայից:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել