ՀՀ ոստիկանությունն իր իրավասության սահմաններում նախապատրաստվում է Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրությունների կազմակերպչական աշխատանքներին։

«Բնակչության պետական ռեգիստրի հասցեներում անճշտություններ հայտնաբերելու և վերացնելու նպատակով ոստիկանության ծառայողները այցելելու են բնակարաններ։

Հայցում ենք Ձեր ներողամտությունը որոշակի անհարմարություններ պատճառելու համար՝ միևնույն ժամանակ ակնկալելով աջակցություն»,-ասված է ոստիկանության տարածած հայտարարությունում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել