Ավագանու ընտրություններին ընդառաջ հասցեներում անճշտությունները վերացնելու նպատակով ոստիկանները այցելելու են բնակարաններ


19:15 , 3 օգոստոս, 2018

ՀՀ ոստիկանությունն իր իրավասության սահմաններում նախապատրաստվում է Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրությունների կազմակերպչական աշխատանքներին։

«Բնակչության պետական ռեգիստրի հասցեներում անճշտություններ հայտնաբերելու և վերացնելու նպատակով ոստիկանության ծառայողները այցելելու են բնակարաններ։

Հայցում ենք Ձեր ներողամտությունը որոշակի անհարմարություններ պատճառելու համար՝ միևնույն ժամանակ ակնկալելով աջակցություն»,-ասված է ոստիկանության տարածած հայտարարությունում։