«Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակն այս տարվա 5 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 10 հազար 100-ով:
Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է ՀՀ-ում մշտական բնակչության 2018 թվականի հունվար-հունիսի ցուցանիշները: Ըստ ԱՎԾ-ի՝ 2018-ի հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 միլիոն 969 հազար 800 մարդ: Իսկ 2017-ի այս նույն ժամանակահատվածում ՀՀ-ում մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 միլիոն 979 հազար 900 մարդ:

Ընդ որում, 2018-ի հուլիսի 1-ի դրությամբ քաղաքային մշտական բնակչության թիվը կազմել է 1 միլիոն 894 հազար 400, իսկ գյուղականը՝ 1 միլիոն 75 հազար 400:

2017-ի հուլիսի 1-ի դրությամբ քաղաքային մշտական բնակչության թիվը կազմել է 1 միլիոն 898 հազար, գյուղականը՝ 1 միլիոն 81 հազար 900:
Հանրապետությունում հուլիսի 1-ի դրությամբ քաղաքային մշտական բնակչության թիվը նվազել է 3600-ով, գյուղականը՝ 6500-ով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել