Վերջին շրջանում պաշտոնական Երևանից և Ստեփանակերտից հնչում են կոշտ պատասխաններ Բաքվի հոխորտանքներին: Այսպիսի պատասխանները նորություն չեն, սակայն այս ֆորմատով պատասխանը նորություն է հայկական իրականության մեջ: Անշուշտ սա լավ է, վերջապես Ալիևի ականջին ոչ հաճելի հայտարարություն հնչեց Երևանից պաշտպանության նախարարի մակարդակով, իսկ հայտարարության հետ համամիտ լինելն էլ հաստատեց մեր երկրի վարչապետը: 
Ադրբեջանական իշխանությունը չէր սպասում Հայաստանից նման հայատարարության, դրա համար թե պաշտպանության նախարարի և թե՛ ՊԲ հրամանատարի հայտարարությունները իրենց ներքին լսարանի համար փորձում են չեզոքացնել՝ տեղեկատվական դաշտ նետելով տարբեր տեսակի հնարավոր ու անհնար թիրախների մասին ակնարկները: Ընդորում, նրանք դա անում են բացառապես փորձագիտական և վերլուծական մակարդակների վրա, դրանով իսկ խուսափելով միջազգային հանրության ճնշումներից: Քանի որ կարող են միջազգային հանրությանը պատասխանել, որ դա պաշտոնական Բաքվի տեսակետը չէ, այլ մասնավոր փորձգիտական դաշտի տեսակետն է:
Ինչևէ, փաստը մնում է փաստ, որ Երևանից և Ստեփանակերտից հղված մեսիջները լուրջ անհանգստության առիթ են դարձել Ադրբեջանի իշխանության համար: Եթե թավշյա հեղափոխությունից հետո, իրենց դրել էին անհասկացողի տեղ և աջ ու ձախ հայտարարում, որ իրենք չգիտեն թե ում հետ բանակցեն, քանի որ Հայաստանում չկա այն պաշտոնյան ով իրավասու է հանդիպել Ալիևի հետ, ապա այսօր նրանք ասում են, որ սպասում են Հայաստանին , քանի որ Հայաստանի նոր իշխանությունը ուսումնասիրում է բանակացային թեման:
Մի խոսքով, կարող եմ հստակ ասել, որ կոշտ հայտարարությունները Ադրբեջանի քաղաքական ղեկավարությանը նորից ստիպեցին վերադառնալ բանակցային սեղանի շուրջ Հայաստանի նոր իշխանության հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել