Ֆեյքերի դեմ պայքարելու բարձր արդյունավետություն ունեցող միջոց չկա։ 
Ամենաարդյունավետը, էտքան ծեծված մեդիագրագիտությունը բարձրացնելն ա, բայց դա էլ ա հեքիաթ։

Ֆեյք լուրը կարդալուց միջին վիճակագրական ընթերցողի մոտ հուզախառն վիճակ ա առաջանաում ու էտ պահին մտքով չի էլ անցնում, թե գուցե ամեն դեպքում սուտ ա՞

Օրինակ կարա լինի ջահել մակեդոնացիների պատմությունը, երբ ԱՄՆ ընտրությունների ժամանակ, զուտ փող աշխատելու համար Թրամփին սատարող տասնյակ կեղծ կայքեր են բացում ու միլիոնավոր տարածումներ ու դիտումներ հավաքում ճչացող, շշմեցնող վերնագրերով, ու դա էն մարդկանց շրջանում, որոնք ապրում են նույն ֆեյսբուքի ու գուգլի ծննդավայրում, ու թվում ա, որ գոնե մի քիչ ավելի մեդիագրագետ պիտի լինեին։

Ֆեյք նյուզին հակազդելու լավ միջոց ա ֆակտ չեք ռեսուրս ունենալը, որը սակայն շատ հզոր պիտի լինի, որ դրածը գմփցնի, սովորական հերքումը աշխատող տարբերակ չի։

Մինչև հերքումը տպում են, ինֆոն հասնում ա հայաթի տատիներին, տատիներից բեսետկեք, բեսետկեքից տաքսիստներին ու հերքիումը էլ ոչ մեկին չի հետաքրքրում, քանի որ լուրը շատ ավելի հետաքրիքր ա, քան հերքումը կարա լինի ։Ճ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել