Արցախն աչքիս առաջ ծաղկում ու բարգավաճում է: Երբ մտքերով հետ եմ գնում կարծես թե ֆիլմի կադրեր լինեն ...
Քարվաճառը իր հարակից գյուղերով կարծես թե կտրված էր աշխարհից, թվում էր, որ այն աշխարհի ծայրին է գտնվում: Ես միշտ Արցախ գնալիս ընտրում էի Վարդենիս -Քարվաճառ անբարեկարգ ճանապարհը, որտեղ 50-60 կմ-ն անցնում էր 3-4 ժամ: Դա միտումնավոր էի անում, որպեսզի հարակից գյուղերի բնակիչները տեսնեին, որ շարժ կա, որ մեքենաները գնում-գալիս են... Կառուցվեց Վարդենիս - Մարտակերտ ճանապարհը, և այլևս մեր բեռնափոխադրումը, ուղևորափոխդրումը սկսվեց այս ճանապարհով իրականացվել, Քարվաճառը հարակից գյուղերով դարձավ աշխարհի կենտրոնը: Նույնիսկ դպրոցներում աշակերտների թիվը սկսեց աճել, վերաբնակություն հաստատելու ցանկացողների թիվը կտրուկ աճեց ու այս ամեն շնորհիվ ճանապարհի...
Հիշում եմ Դադիվանքի անբարեկարգ, գրեթե անանցանելի ճանապարհը, մրոտած ու կիսաքանդ վանքային համալիրը, իսկ հիմա այն զբոսաշրջիկներ է ընդունում ու վանք տանող ճանապարհը ոչ մի ասֆալտապատ է, այլև գիշերային լուսավորություն ունի: Դե վանքի մասին չասեմ, ավելի լավ է ինքներդ տեսնեք, թե ինչպես է վանքը մաքրվել քրդի մրից, ով վանքում վառարն էր վառել, պատերը մրոտել ու ակամայից որմնանկարները փակել մրի հաստ շերտով՝ փրկելով դրանք: Այժմ վանքը , որը տարիներ շարունակ եղել էր թուրքի ու քրդի համար որպես անանսնագոմ, որպես բնակարան, վեր է հառնում մոխիրներից բառիս ամենաիսկական իմաստով... Մի խոսքով, եթե ուզում եք բացահայտեք ազատագրված Հայրենիքի գեղեցկությունը, զգաք տան տիրոջ զգացողությունը, ապա անպայման Քարվաճառ գնացեք: Այն մայրաքաղաից հեռու է 200 կմ և 2.5-3 ժամվա ճանապարհ է... Արցախը մեր վեագտնված Հայրենիքի դեռևս մի մասն է...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել