Araratnews.am-ը գրում է.

Հուլիսի 18-ին, ժամը 22:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օտյան փողոցի տներից մեկի բակից բռնել են օձ, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն օձին տեղափոխել են անվտանգ տարածք:

***

Հուլիսի 18-ին, ժամը 17:25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լեռնավան գյուղի 18-րդ փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բռնել են օձին և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հուլիսի 18-ին, ժամը 16:46-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են շախմատ տեսակի օձ (մոտ 1 մ) և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հուլիսի 18-ին, ժամը 14:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցում՝ «Պանդա» սուպերմարկետի մոտակայքում գտնվող կիսակառույց շինության սենյակում նկատվում է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Երևանյան փողոցում՝ «Պանդա» սուպերմարկետին հարակից կիսակառույց շինությունից, բռնել են սահնօձ տեսակի օձ (մոտ 1 մ) և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հուլիսի 18-ին, ժամը 10:26-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Ակունք գյուղի 26-րդ փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները տան բակում հայտնաբերել են գյուրզա (մոտ 1.1 մ) տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել