Արմենակ Ուրֆանյան, Ռոբերտ Աբաջյան, Անդրանիկ Զոհրաբյան և Քյարամ Սլոյան:
Այս չորս տղաները իրենց մնացած զինակից ընկերների հետ փրկել են Մարտակերտը ու սա առանց չափազանցնելու: 
Ռոբերտ Աբաջյանը ԳԻՏԿԱՑԱԲԱՐ մղվում է մարտի, ինքը մտնում է թշնամու մեջ ու սկսում կրակել, որպեսզի ժամանակ շահի: Նա ոչ թե կրակում է սպանելու համար, այլ կրակում է ժամանակ շահելու համար, որպեսզի ընկերները վերադիրքավորվեն, ու օգնական ուժերը հասնեն: Այնուհետև նա իր կյանքի գնով մի որոշ ժամանակով կրկին կասեցնում է թշնամու առաջխաղացումը ու զոհվում կրկին գիտակցաբար:
Անդրանիկ Զոհրաբյանն ու Քյարամ Սլոյանը չեն ենթարկվում իրենց հրամանատարի ՝ Արմենակ Ուրֆանյանի հրամանին՝ լքելու դիրքը, մնում են հրամանատարի մոտ ու նրան վերցնում պաշտպանության տակ, քանի որ Արմենակը «աշխատում է» թշնամու ականազերծող զինտեխնիկայի վրա: Անդրանիկն ու Քյարամը թշնամու կրակը վերցնում են իրենց վրա, որպեսզի հրամանատարը ժամանակ ունենա ու կարողանա այդ տեխնիկայի առաջխաղացումը կասեցնի, այլապես թշնամու ծանր զինտեխնիկան մտնելու էր Մարտակերտ: 
Տղերքի դիրքում ես եղել եմ առնվազն չորս անգամ, բազմաթիվ անգամ մարտական ծառայակից ընկերներից լսել եմ այն ինչի մի փոքր մասը շարադրեցի վերևում:
Արմենակի, Ռոբերտի, Քյարամի ու Անդրանիկի շնորհիվ, մեր դիրքը թշնամու ձեռքում մնում է ընդամենը մի քանի ժամ: Տղերքը այնքան էին դիմադրություն ցույց տվել ու շարքից հանել ականազերծող զինտեխնիկան, որ թիկունքից օգնություն հասած ուժն արդեն չի թողում , որ թշնամին հիմնովին դիրքավորվի մեր դիրքում ու Էդիկ Մալոյանի գլխավորությամբ դիրքը հետ վերցնում: Դիրքը հետ վերցնելուց հետո հենց մեր դիրքում արդեն կաին թշնամու բազմաթիվ դիեր, իսկ մեր դիրքերի դիմաց ու միջդիրքային հատվածում չորս տասնյակից ավելի դիեր: Թշնամու առաջարկին, որ մերոնք թույլատերն իրենք իրենց լեշերը տանեն, տղերքը չեն համաձայնվում, պայման են դնում, որ Քյարամի գլուխը երբ վերադարձնեն , այդ ժամանակ էլ իրենց հոտած լեշերը կարան տանեն: Ու այդպես էլ լինում է... 
Այսքանը տղերքի մասին, իսկ հաջորդ գրառումս բանակում 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել