Artsakhpress.am-ը գրում է.

2018 թվականի հունվար-մայիս ամիսներին ԱՀ են այցելել 8654 օտարերկրյա զբոսաշրջիկ:

 Այս մասին հայտնում են ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունից: Զբոսաշրջիկների թիվը 2017 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատությամբ աճել է 102 տոկոսով կամ 4362-ով: Ընդ որում, զբոսաշրջիկների թիվն աճել է նաև առանձին ամիսների համեմատությամբ (180%, 225%, 19%, 14%, 146% կամ 396, 744, 99, 172, 2951 մարդ՝ համապատասխանաբար):
Գրանցվել է մեկ նոր զբոսաշրջային օպերատոր: Զբոսաշրջային գործունեության սուբյեկտների ընդհանուր թիվը կազմել է 10 կազմակերպություն՝ 9 զբոսաշրջային օպերատոր և 1 զբոսաշրջային գործակալ:
Նույն ժամանակաշրջանում ստեղծվել են չորս հյուրանոցային տնտեսության օբյեկտ (բոլորը՝ զբոսաշրջային տներ)՝ 11 հյուրանոցային համարով և 24 մահճակալ-տեղով: Այժմ Արցախի Հանրապետության տարածքում գործում են 53 հյուրանոցային տնտեսության օբյեկտ` 1475 մահճակալ-տեղով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել