37 տարվա համատեղ կյանքից հետո Ջեյքը փոխարինեց կնոջը երիտասարդ քարտուղարուհով: Նրա երիտասարդ սիրուհին պնդեց, որ նրանք ապրեն Ջեյքի և Էդիթի շքեղ առանձնատանը:

Նրանք Ջեյքի խորամանկ փաստաբանի օգնությամբ հասան իրենց նպատակին:

Ամուսինը կնոջը 3 օր ժամանակ տվեց, որպեսզի վերջինս ազատի տունը:

Առաջին օրը կինը հավաքեց իրերը, երկրորդ օրը մարդկանց վարձեց, որպեսզի իրերը տեղափոխեին, իսկ վերջին օրը գեղեցիկ սեղան պատրաստեց և միայնակ ճաշեց: Նա Շարդոնե տեսակի թանկարժեք գինի, ծովախեցգետիններ և խավիար էր վայելում հանգստացնող երաժշտության ներքո:

Ճաշկերույթի ավարտից հետո մտավ բոլոր սենյակները և վարագույրների քիվերի սկզբնամասերին քսեց ճաշի կիսատ մնացած ծովախեցգետիններն ու խավիարը, իսկ հաջորդ օրը լքեց տունը:

Ջեյքն ու սիրուհին սկզբում տանն իրենց շատ լավ էին զգում, բայց մի քանի օր հետո ամեն բան փոխվեց. տնից սկսեց անտանելի հոտ գալ, որը ոչ մի ձևով չէր անցնում:

Շուտով խնդրի մասին իմացան բոլորը: Տան աշխատողները հրաժարվեցին աշխատել, իսկ հյուրեր նրանց այցի չէին գալիս: Ջեյքը և սիրուհին որոշեցին տունը վաճառել, սակայն գնորդները հոտի պատճառով հրաժարվում էին այն գնելուց:

Այս ամենի հետևանքով նրանք բանկից մեծ գումար վերցրին, որպեսզի կարողանան նոր տուն գնել:

Նախկին կինը մի օր զանգեց ամուսնուն և ասաց, որ պատրաստ է ամուսնալուծության պայմանագրի մեջ որոշ զիջումների գնալ, եթե տունն իրեն մնա:

Ամուսինն ընդունեց կնոջ առաջարկը, իսկ հաջորդ օրը փաստաթղթերը ստորագրված էին:

Ջեյքը և սիրուհին երջանիկ ժպիտով լքեցին տունը` իրենց հետ տանելով նաև տան բոլոր իրերը, այդ թվում՝ նաև վարագույրներն ու քիվերը…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել