Փրկարարական ծառայություն հունիսի 26-ին, ժամը 15:46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 6-րդ զանգվածի թիվ 114 մանկապարտեզի մոտ գտնվող աղբամանի մոտ  սնդիկ կա թափված: Սնդիկի զանգվածը 1 քառակուսի մետր մակերեսի վրա է:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ ` քիմիական, կենսաբանական  և ճառագայթային  մոնիթորինգի խումբը, ովքեր  ամբողջությամբ սնդիկը հավաքել են և տեղափոխել անվտանգ տարածք, իսկ վերջում հրշեջ փրկարարները ջրի հոսանքով  տարածքը լվացել են:

«Որևէ կոտրված տարա կամ հուշում, թե որտեղից կարող էր հայտնվել սնդիկը,  փրկարարները չեն նկատել»,- նշեցին լրատվական ծառայությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել