Չեմ ասի, թե աշխարհի բոլոր երկրներում բիզնեսի խոշորացումը արդար մեթոդներով է տեղի ունեցել, բայց շատ երկրներում այդ պրոցեսը, որն ուղեկցվել է փոքր ու միջին շատ բիզնեսների ոչնչացմամբ ու կլանմմամբ, տեղի է ունեցել բնական մենաշնորհի ու/կամ մրցակցության մեջ ուժեղ դիրքեր հաստատելու շնորհիվ:

Վերհիշենք Հայաստանի սուպերմարկետացման ու սիթիացման մեխանիկան.
-Օրվա իշխանությունները նրանց տրամադրեցին /ավելի ստույգ՝ իրենք իրենց/ (մայրա)քաղաքի լավագույն տարածքները. Երևան Սիթի-ների հասցեները չշարադրեմ, լավ գիտեք, թե որ հասցեներում եմ տեղակայված, 
-Նրանք ոչնչացրեցին հարակից տարածքի բոլոր փոքր ու միջին բիզնեսները ոչ թե նրա հաշվին, որ օրինակ քանակի ու մասշտաբների հաշվին լավագույն գներն էին առաջարկում, այլ որովհետև նրանց թույլատրվեց մի քանի ապրաքատեսակների համար արտոնյալ՝ սևով աշխատելու հնարավորություն, ինչի մասին խոսվում է հոդվածում. իշխանության բարձր հովանավորությամբ տարիներ շարունակ ոչ թե մյուսների նման վճարեցին 20 տոկոս ԱԱՀ, այլ 2 տոկոս շրջանառության հարկ՝ ստեղծված ԱՁ-ների անվան տակ: 
-Այդ նույն իշխանությունների գիտությամբ ու ՊԵԿ, ԱԱԾ և այլ վերահսկողական մարմինների գիտությամբ "սև"-ով տրված արտոնության տակ մտցրեցին բոլոր կամ շատ այլ ապրանքատեսակներ ու տարիներով գերշահույթներ ապահովեցին:
-Աշխատանքի տեսչության բարձր հովանու ներքո էլ դրան էլ հավելած չգրանցեցին հազարավոր աշխատողների, ու ավելի երաշխավորված դարձրեցին իրենց գերաշհույթները, աշխատողներին դրեցին անպաշտպան ու կախյալ վիճակում, նրանց զրկելով պաշտպանելու իրենց բոլոր սահմանադրական իրավունքները. ո՞ր դատարան, ո՞ւմ և ո՞ւմ դեմ դիմեին, երբ պաշտոնապես աշխատող չէին համարվում: Նրանց քաղաքական ու ընտրական նպատակներով օգտագործելու ու ընտրական իրավունքը ոտնահարելու հայտնի ու անհայտ դեպքերի մասին չասած:

Այս ամենի արդյունքում լինելով մեծ բիզնես, փոքրերի ու միջինների հետ հայտնվեցին խայտառակ անհավասար մրցակցային պայմաններում՝ գործում էին փոքրի նման, ստանում մեծի գերշահույթ, ու թե ինչու պետք է ապրանքները սիթիներում ավելի էժան լինեին, դրա ու եվրառեմոնտի, եվրասայլակների, եվրաավտոկանգառների, մանկական եվրահրապարակների, չգրանցված վաճառողների ու սպասարկողների "Ձեզ բարի օր" եվրաողջույնների ու այլնի հաշվին գրավեին կոմֆորտի զոնայում ապրել ցանկացող մեր քաղքացիներին. եվրադիզայնի տակ նրանք ասիական մեթոդներով ավիցեցին հազարավոր փոքր ու միջին բիզնեսներ, ընտանիքներ, հենց հավասար ու ազնիվ մրցակցության նույն եվրոպական արժեքները...

-Ու Քրեական օրենսգրքի բոլոր հոդվածների տակ ընկած, բայց չպատժված դրանց տերերը լավաշ էին բաժանում, Հայաստա հիմնադրամի մարաթոնների ժամանակ միլիոններ էին փոխանցում, ծանր հիվանդների բուժման բարեգործություններ էին անում, ու հռչակվում ԲԱ-ՐԵ-ՐԱՐ-ՆԵՐ:

Այսպիսի ջերմոցային խոշոր բիզնեսը վտանգ է Հայաստանի ազգային անվտանգության համար, եթե նրանք ոչ միայն համընդհանուր խաղի կանոնների պայմաններում չեն կարող աշխատել, այլ որ բազում՝ հարյուրավոր ավերածություններ են բերել՝ տնտեսության, պետական կառավարման, քաղաքական, սոցիալական, արժեքային-բարոյական ու այլ համակարգերում և դաշտերում: Նրանց փակումը /եթե չկարողանան հավասար պայմաններում գործել/ թեպետ ցավոտ հետևանքներ կունենա, բայց դաշտի առողջացումն այլընտրանք չունի: Հայաստանն այսպես շարունակել չի կարող, ու որևէ իշխանություն պետք է դա անի: Այս կառավարությունը նման շանս ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել