Թուրքական լիրան արդեն հատել է տնտեսության համար վտանգավոր արժեզրկման կարմիր գիծը: Այս պահի դրությամբ ԱՄՆ մեկ դոլարը գնվում է 4.40 լիրայով: Երկուշաբթի օրվա համեմատ լիրան արժեզրկվել է 2.7 տոկոսով: Սա կարող է անդառնալի կորուստների հանգեցնի Թուրքիայի տնտեսությանը, քանի որ ոչ միայն մեծ թափով լիրան արժեզրկվում է, այլ նաև արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններին ընդառաջ է այդ տեղի ունենում։ Չի բացառվում, որ Թուրքիայի ԿԲ-ն միջամտի, որպեսզի գոնե կայունանա արժեզրկումը, սակայն որոշ անվանի տնտեսագետներ պնդում են, որ միջամտությունը օգուտ չի տա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել