ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության աշխատանքային խումբը ՀՀ ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության պետ, փ/ծ գնդապետ  Ա.Նահապետյանի գլխավորությամբ, ապրիլի 25-28-ն իրականացրել է ՀՀ Կոտայքի մարզի քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման ընթացքում ի հայտ եկած թերությունների վերացման ուսումնասիրություն: 

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Այն իրականացվել է ՀՀ կառավարության «ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման» կարգի համաձայն:

ՓԾ աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրվել են ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Ծաղկաձոր և Հանքավան համայնքները, ինչպես նաև «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ, «Չարենցավան բժշկական կենտրոն» ՓԲԸ, «ՀրազՋԷԿ» ԲԲԸ և «Թամարա» ՍՊԸ կազմակերպությունները:

Մեթոդական և գործնական օգնություն է ցուցաբերվել մարզի համայքներին և կազմակերպություններին` քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորման փաստաթղթերը կազմելու և ճշգրտելու հետ կապված աշխատանքներում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել