Ձեզ ենք ներկայացնում վարունգի օգտակար հատկությունները, որոնք կստիպեն ձեզ ավելի շատ ուտել այս  անուշահոտ կանաչ բանջարեղենից:

Այսպես՝ վարունգը դուրս է բերում օրգանիզմից տոքսիները՝ շնորհիվ իրենում պարունակող մեծ քանակության ջրի. վարունգի 95%-ը պարունակում է ջուր:

Եթե դուք համոզված եք, որ այն աճեցված չէ քիմիկատներով, ապա կարող եք ուտել կեղևով, քանի որ այն պարունակում է C վիտամին:

Այս բանջարեղենը կարող են ուտել նաև նրանք, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ քաշից: Այն նաև օգնում է ազատվել ցելյուլիտից:

Վարունգը B վիտամինի աղբյուր է:

Այս բանջարեղենը կօգնի ձեզ ազատվել բերանի տհաճ հոտից: Հարկավոր է ընդամենը 30 վայրկյան պահել այն բերանում:

Այն նաև հիանալի կերպով օգնում է անթերի մաշկ ունենալուն:

Վարունգն օգնում է նաև նվազեցնել քաղցկեղի հավանականությունը և հանդիսանում է պրոֆիլակտիկ միջոց բազմաթիվ հիվանդությունների դեպքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել