Աշխարհում շատ են դժբախտ մարդիկ, ովքեր սեփական կյանքը դասավորելու փոխարեն անիծում ու փորձում են խաթարել ուրիշների կյանքը: Նրանք դիմում են տարբեր մեթոդների` թուղթ ու գրի, չար աչքի և չար աղոթքների:

Մենք ձեզ կպատմենք հնուց եկած մեթոդի մասին, որի օգնությամբ դուք ինքներդ տան պայմաններում կկարողանաք պարզել` կա ձեզ վրա չար ուժերի ազդեցություն, թե ոչ:

Ձեզ անհրաժեշտ է`

  • բաժակ
  • ջուր
  • երկու լուցկի

Ստուգման մեթոդներ

  • Փակեք աչքերը, թուլացեք և հարցրեք այն մասին, թե արդյոք ձեզ վրա թուղթ ու գիր կա, թե ոչ:
  • Բռնեք լուցկու ծծմբի ներքևի հատվածից, պահեք ուղղահայաց ջիր կենտրոնական մասում` բաժակից 4-5 սմ բարձրության վրա։
  • Փակեք աչքերը ու կրկնեք հարցը, ապա թողեք, որ լուցկին հանգիստ ընկնի ջուրը։
  • Նույնը կրկնեք երկրորդ լուցկու հետ։

Լուցկիները որոշակի ձև կընդունեն, որի օգնությամբ կպարզեք ձեր հարցի պատասխանը: Լուցկիները ջուրը ընկնելուց հետո երեք հիմնական ձև են ընդունում, որոնք կտան ձեր հարցի պատասխանը:

Լավագույն տարբերակը լուցկիների շփման բացակայությունն է:

Այն փաստում է, որ դուք բացասական ազդեցությունից հեռու եք և ենթակա չեք որևէ չար ուժի:

Լուցկու հատիկների կոնտակտը խոսում է այն մասին, որ դուք չար աչքի ազդեցության տակ եք, որի համար պատճառ կարող են լինել տարբեր միջադեպերը:

Հատվող լուցկու հատիկները խուսում են նպատակամղված թուղթ ու գրի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել