Մի պահ նայեք քարտեզին, Հայաստանին նայեք ու Սիրիայի քրդաբնակ շրջաններին նայեք, որտեղ թուրքը ռազմական գործողություններ է իրականացնում կամ պատրաստվում է իրականացնել, հետո նայեք Իրաքյան Քրդստանի այն տարածքներին, որտեղ նույնպես պատրաստվում է իրականացնել ռազմական գործողություններ, Հայաստանի ու այդ տարածքների հեռավորությանը նայեք։ Համեմատության համար մի հատ էլ նայեք, ասենք, Հայաստանի ու ՌԴ-ի Ռոստով քաղաքի հեռավորությունը։ Տեսա՞ք, թե մեզ մոտ են ինչ իրադարձություններ են տեղի ունենում, որոնք կարող են շատերին թվալ, թե երկրագնդի մյուս կողմում են տեղի ունենում։ Այս տարածաշրջանում դեռևս եռում է այն կաթսան, որի մեջ պատրաստվում են պետություններ։ Մենք մեր ձեռքին միշտ պետք է ունենանք, թեկուզ կարճ ու փոքրիկ, բայց մեր սեփական ու ամուր շերեփը, որպեսզի ցանկացած պահի մեր բաժինը վստահ հենց մեր շերեփով վերցնենք, միայն ու միայն մեր շերեփին պետք է վստահենք...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել