«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Ընդհանրապես խոսակցությունն այն մասին, թե ով որքան փող ունի, իմաստալից է միայն այն դեպքում, երբ խոսք կա պետական պաշտոնյաների և նրանց մերձավորների մա­սին: Քաղաքացիների այս կատեգորիան օգտ­վում է հանրային ռեսուրսից, ապրում է մեր՝ հարկատուներիս հաշվին, և շատ բնական է, որ նրանց ունեցվածքի ամեն մի մետրը կամ լու­ման պետք է լինեն հասարակության և մեր՝ լրագրողներիս ուշադրության կենտրոնում:

 

Մնացած դեպքերում ով որքան ունի և մանա­վանդ՝ ինչպես է ծախսում, նման խոսակցու­թյուններն ինձ թվում են առնվազն քաղքենիու­թյուն և շատ դեպքերում նաև՝ սոցիալական կրքերի անտեղի բորբոքում: Որովհետև հարուս­տի ունեցվածքի ցանկացած քննարկում գրեթե անխուսափելիորեն վերածվում է «կյանքի անարդարության» մասին բողոքի («վայ, քու բախտ բաժանողի»), իսկ այստեղից ուղիղ ճանապարհ է դեպի կյանքի նկատմամբ կրավորական ու «ուզվորական» վերաբերմունք:


..Ոչ բոլոր լրագրողներն են հասկանում ֆուտ­բոլից, և դա բնական է՝ պարտադիր չէ բոլոր ոլորտների մասնագետ լինել: Բայց երբ դիմացդ Հենրիխ Մխիթարյանն է հայտնվում, մեծ է գայ­թակղությունը նրան հարց տալու: Եվ քանի որ հետաքրքիր, «նյութ սարքելու» թեմա դժվար է գտնել, կարելի է հարցնել... նրա փողերից և բիզնես ներդրումներից: (Սա հաստատ այն դեպքը չէ, երբ կարելի է փողերի ծագման մա­սին կասկած ունենալ՝ Բրիտանիայում հաստատ ֆուտբոլիստներին «սպիտակ» աշխատավարձ են տալիս): Ֆուտբոլիստի պատասխանն էլ թեև մեղմ տոնով էր ու ժպիտով, բայց բավակա­նին կտրուկ էր՝ «դա ձեր ի՞նչ խնդիրն է»:


Փող հաշվելու միակ և լավագույն տեղը սե­փական գրպանն է»:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել