Araratnews.am-ը գրում է․
ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է,  որ  մարտի 23-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Նոյեմբերյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է,  տեսանելիությունը՝ 50-60 մետր:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Իսկ ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Մարտի 23-ի օրվա առաջին կեսին արևմտյան շրջաններում, 24-ի ուշ երեկոյան ժամերին, 25-ին, 28-ի երեկոյան շրջանների զգալի մասում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 24-ի գիշերը, 26-27-ը, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել