Ձեզ հաճա՞խ է անհանգստացնում հոդերի, մեջքի և ոտքերի ցավերը, որոնք սկսվում են հատկապես գիշերային ժամերին։ Եթե այո, ուրեմն՝ այս նյութը հենց ձեզ համար է։ Մենք խորհուրդ ենք տալիս օգտագործել այս միջոցը, որը հիմնված է հիմնականում կիտրոնի բուժիչ միջոցների վրա։

Այսպիսի ցավերի պատճառները կարող են տարբեր լինել, սակայն ավելի տարածված տարբերակներից մեկը անընդհատ կրկնվող շարժումներն են, որոնք դուք անում եք կամ ի ծնե հիվանդությունները և տարիքի հետ առաջացող փոփոխությունները։

Այս միջոցի օգտագործումը կօգնի ձեզ արագ ազատվել հոդերի, ծնկների, մեջքի ցավերից։

Կիտրոնի կեղևով և ձիթապտղի յուղով բաղադրատոմս

Այսպիսի ցավերն անցկացնելու համար կիտրոնը և ձիթապտղի յուղը համարվում են լավագույն բաղադրիչները, որոնք դուք կարող եք խառնել և ընդունել, քանի որ դրանց բուժիչ հատկություններն ունեն լավ ազդեցություն առողջության վրա։

Կիտրոնի կեղևով և ձիթապտղի յուղով քսուք

Վերցրեք կիտրոն և հեռացրեք կեղևը՝ փորձելով օգտագործել միայն դեղին մասը, այլ ոչ թե սպիտակ։ Դրանից հետո լավ մանրացրեք այն, իսկ հետո խառնեք 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղը և թողեք այդ վիճակում, որպեսզի միջոցը ունենա ցանկալի արդյունքը։ Այնուհետև զգուշորեն քսեք ցավացող հատվածին՝ կատարելով մերսման շարժումներ մոտ 10 րոպե։ Երկու բաղադրիչները կներծծվեն ձեր մաշկի մեջ և արդյունավետ կպայքարեն նշված ցավերի և ոտքերի դողի դեմ։

Կիրտոնի կեղևից ըմպելիք

Կտրեք կիտրոնը և քամեք հյութը։ Կեղևը կտրեք մանր մասերի և եփեք 1 լիտր ջրում մոտ 1-2 րոպե, այնուհետև թողեք, որ հեղուկը սառչի։ Դրանից հետո ավելացրեք կիտրոնի հյութ, լցրեք այն ապակե տարայի մեջ և պահպանեք սառնարանում։

Խորհուրդ է տրվում ամեն երեկո խմել 1 բաժակ տաք վիճակում քնելուց 30-40 րոպե առաջ, որպեսզի օրգանիզմը անցնի մաքրման պրոցեսը և մաքրի բոլոր տոսքիները, միզաթթուն, որոնք կարող են առաջացնել հոդերի, մեջքի ցավերը և ոտքերի դողը։

Ինչպես կիտրոնը, այնպես էլ ձիթապտղի յուղը եթերային յուղերից են պատրաստված, որոնք օգտագործելով մեր օրգանիզմն ավելի լավ է կլանում սնուցող նյութերը։

Դրանից բացի՝ ճարպաթթուները և դրանց հակաօքսիդանտները հանգստացնում են մկանները և հոդերը՝ վերացնելով մարմնի լարվածությունը և կանխելով նոր սկսվող ինչ-որ հիվանդության պատճառները։

Զգուշացում. ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել