Wnews.am-ը գրում է.

Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը մասնագիտությամբ երաժիշտ է։ Նա ավարտել է  Ստեփանակերտի Ա. Գրիբոյեդովի անվան հ.3 միջնակարգ դպրոցը,  ստացել է երաժշտական կրթություն եւ աշխատել մանկապարտեզում` որպես երաժշտության ուսուցչուհի:

Երաժշտության հանդեպ առաջին տիկնոջ սերն ակնհայտ է. բացի բարեգործական գործունեությունից, նրա հովանու ներքո մի շարք մրցույթներ ու փառատոններ են կազմակերպվում։

Առաջին տիկնոջ հովանու ներքո անցկացվում են Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթները, «Վերադարձ» միջազգային մրցույթ-փառատոնը, «Վերածնունդ» դասական երաժշտության փառատոնը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի Երևանյան միջազգային փառատոնը, «Նոր անուններ» մանկական միջազգային մրցույթ-փառատոնը, «ԱրմՄոնո» թատերական միջազգային փառատոնը, «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային միջազգային փառատոնը և բազմաթիվ այլ միջոցառումներ:

Ռիտա Սարգսյանը դաշնամուր է նվագում, երգեր գրում, նաև երգում է, ուստի նա մտերիմ հարաբերություններ ունի հայ հայտնի երաժիշտների, շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչների հետ։

Այսպիսով, ովքե՞ր են մտերիմ Ռիտա Սարգսյանի հետ.

Ռիտա Սարգսյանն ու Նունե Եսայանը վաղուց մտերմ ընկերուհիներ են ։ 

Ռիտա Սարգսյանը մտերիմ է նաեւ հաղորդավար, մշակույթի ոլորտում ունեցած ավանդի համար պարգեւատրված Ավետ Բարսեղյանի հետ։ Նրանք միասին հեղինակել էին «Մերօրյա հերոսին» վերնագրով երգը՝  նվիրված  է օգոստոսյան դեպքերի ժամանակ հայ-ադրբեջանական սահմանին բացառիկ արիություն ցուցաբերած այն տղաների հիշատակին, որոնք իրենց կյանքի գնով կանխեցին ադրբեջանական դիվերսիաները: Երգի խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, իսկ երաժշտությունը գրել է Ռիտա Սարգսյանը:

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել