Ամենօրյա կտավատի սերմերի օգտագործումը մեկ ամսվա ընթացքում կարող է շատ օգտակար լինել ձեր առողջության համար, եթե դուք դեռ տեղյակ չեք։

Կտավատի սերմերը պարունակում են մեծ քանակությամբ սպիտակուցներ և օմեգա 3։ Այս սերմերը համարվում են ալֆա-լյոլենիկ թթվով հարուստ, նաև ունեն ֆենոլային միացություններ։

Հաշվի առնելով այս ամենը` զարմանալի չէ, որ կտավատի սերմերը համարվում են շատ սնունդների անբաժան մասը։

Այսպիսով՝ ինչո՞վ ձեզ համար օգտակար կլինեն կտավատի սերմերը, եթե այն օգտագործեք ամբողջ ամսվա ընթացքում։

Շնորհիվ մեծ քանակությամբ օմեգա 3 ճարպաթթվի՝ կտավատի սերմերը ամրացնում են ընդհանուր առողջությունը։

  • նվազեցնում է խոլեստերինի մակարդակը 50%-ով,
  • նվազեցնում է տրիգլիցերիդները 25-60%-ով,
  • կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը,
  • խթանում է ճիշտ մարսողությանը և կանխում է փորկապությունը։

Լիգնանները՝ միացությունները, որոնք պարունակում է կտավատը, օգնում են կանխել օսթեոպորոզը, սրտանոթային հիվանդությունները և քաղցկեղը, ինչպես նաև օգնում է արթրիտի դեպքում։ Դրանից բացի՝ այն նաև թեթևացնում է բորբոքման ախտանշանները։

Կտավատի սերմերը ձեզ կհաղորդեն հագեցածության զգացողություն, որը կօգնի նվազեցնել ձեր քաշը։

Հարկավոր է նշել, որ սա ընդամենը կտավատի սերմերի ամբողջական առավելությունների կարճ նկարագիրն էր, որոնք կլինեն այն դեպքում, եթե դուք օգտագործեք դրանք կանոնավոր։ Խորհուրդ ենք տալիս այս սերմերը մտցնել ձեր սննդակարգ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել