Եթե Թուրքիան իսկապես զորք մտցնի Իրաքյան Քրդստան, ապա դա կլինի աղետ մարդկության համար: Գաղտնիք չէ, որ այն տարածաշրջանում, որտեղ ցանկանում է ռազմական գործողություններ իրականացնել բնակվում են եզդիներ, հայեր, քրդեր, ովքեր 2014թ.-ին ենթարկվեցին ցեղասպանության ԻՊ-ի զինյալների կողմից: Թուրքիայի պատրվակը նույնն է՝ պայքար PKK-ի դեմ, բայց հայտնի է, որ PKK-ի զինյալները ոչ թե բնակավայրերում են, այլ՝ Քանդիլիի լեռներում, այն լեռներում, որի մի մասը գտնվում է Իրանի տարածքում, մի մասը հենց Իրաքյան Քրդստանի տարածքում: Ակներև են դառնում Թուրքիայի նկրտումներն այդ տարածաշրջանում՝ որքան հնարավոր է հեռու «քշել» քրդերին իր սահմանից և ոչ միայն քրդերին, բոլոր նրանց, ովքեր բռնել են քրդերի կողմը: Թուրքիայի ձեռամբ այս տարածաշրջանը դարձել է, թերևս, աշխարհի պատերազմական կենտրոնը...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել