Պոստավո զինվորի անվտանգությանն ուղղված միջոցառումներն իրենց մեջ պարունակում են զինվորի կյանք փրկելու բաղադրիչը: Պարզից էլ պարզ է, որ ցանկացած նմանօրինակ միջոցառման գերնպատակը զինվորի անվտանգությունն է:
Ամեն անգամ պետք չէ շեշտել, որ՝ էդ պատը լիներ, գուցե զինվորներ չզոհվեին»:

Անկեղծ ասած՝ չեմ կարողանում պատկերացնել՝ պոստերում ինչպես պետք է պատ կառուցես հակառակորդից 100-150 մ հեռավորության վրա:
Նման պատեր կառուցվում են բնակավայրերը կրակից պաշտպանելու համար․ որպես օրինակ՝ վերջերս Տավուշում կառուցվածը:
Տարիներ առաջ ադրբեջանցիները Թալիշի ուղղությամբ Թաքարագյունլու գյուղի դիմաց էլ պատ կառուցեցին, բայց այս երկու դեպքերում էլ խնդիրն ուղղված էր գյուղի հատվածը հնարավորինս չդիտարկվող դարձնելուն, և պատը կառուցվել էր բավականին խորքում:

Կարծում եմ՝ մարդկանց զգալի հատվածը հասկանալի պատճառներով սխալ է ընկալում առաջնագծում պատ կառուցելու տեսլականը:

ՀԳ․ Այն, որ բանակում բավականին արդյունավետ օգտագործվում է և՛ տուֆ , և՛ անվադող, փաստ է, իսկ թե տուֆը կօգտագործվի ДОТ-ի, թե՞ «շելի» ամրաշինական աշխատանքների համար, դա արդեն համապատասխան պատասխանատուները կորոշեն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել