1968 կամ 69 թվականին գրողների միությունում Պարուր Սևակը և Ռուբեն Հովսեփյանը «Современная летература» ամսագրում շնչակտուր կարդում էին 20-րդ դարի ժամանակակից գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի մի ստեղծագործություն, որը հրատարակվում էր ամիսը մի փոքր կտորով:

Սևակն ուղղակի կախարդված էր և չէր համբերում հաջորդ համարին: Քանիցս իր շրջապատում նա հայտարարում էր, որ սա սովորական գործ չէ, այստեղ վերմարդկային ու անիրական մի կախարդանք կա: Ըստ նրա` սա մարդու մեծագույն արժեքի մասին մի պատմություն է:

Նա Հովսեփյանին մի առիթով ասում է.

- Մեծագույն փափագս է՝ այս գիրքը հայերեն շատ ճոխ ու փառահեղ թարգմանեմ:

1971-ին հանճարի մահը չթողեց իրականացնել նրա այդ ցանկությունը, սակայն Հովսեփյանը հետագայում ի կատար ածեց Սևակի փափագը:

«Գնդակահարության պատի տակ կանգնած Արկադիոն խստորեն ամփոփում էր ապրած կյանքի արդյունքները։ Հիմա միայն հասկանալով, թե որքան է իրականում սիրում այն մարդկանց, որոնց ամենքից շատ էր ատում: Մահը, ի վերջո, նրա համար նշանակություն չուներ, ԱՐԿԱԴԻՈՅԻՆ ԿՅԱՆՔՆ ԷՐ ՊԵՏՔ. ահա թե ինչու դաատավճիռը լսելով նա ոչ թե վախ, այլ ԿԱՐՈՏ ապրեց…»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել