Վիրտուալ դաշտում թշնամին անցել է գործի: Հիմա էլ մի զիբիլ ծրագիր է դեմ տալիս, մերոնք էլ ուրախ-ուրախ քաշում են ու, ու հոպա... Ձեր կոնտակտների մեջ գտնվող ընկերների համարները հայտնվում են թշնամու կողմից ներդրված ծրագրի մեջ: Ոնց լինի-չլինի, զինվորական ընկեր կունենաք ձեր կոնտակտներում, իսկ դա արդեն ռեալ ազգային վտանգ է ներկայացնում: Անկեղծ ասած՝ քիչ է հետաքրքրում ձեր հեռախոսի անվտանգությունը, բայց մտածեք ձեր զինվորական ընկերների մասին, որոնց կոնտակտներն ունեք: Թշնամին տվյալները կմշակի, իսկ մնացածը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է։ Զգոն պետք է լինել ոչ միայն դիրքում, այլ նաև վիրտուալ տիրույթում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել