Բարի լույս, առավոտա ու ես բարկացա: Միայն Հայաստանում մարդիկ շանը կբերեն համալսարանի այգի ման տալու, իսկ կերակրի տոպրակը կթողեն այգում ու կգնան: Նախ կան այգիներ, որ պետք է կենդանիների համար արգելված լինի, ախր երեկ ես եմ իմ աչքով տեսել թե մարդիկ ինչ չարչարանքով էին այդ նույն այգին մաքրում: Պետությունը ջանք չի խնայում շաբաթօրյակ կազմակերպելուն որին մենք տրտնջալով ենք մասնակցում, իսկ ոմանք էլ ջանք չեն խնայում, որ շաբաթօրյակի առիթ հաճախ լինի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել