Նորմա՞լ է, որ Երևանում կա երկար ու լայն փողոց, որով հետիոտնը չի կարող անցնել։
Խոսքը վերաբերում է Հրաչյա Քոչարին, որտեղ տարատեսակ ավտոսպասարկման կետերը, բենզալցակայանները և նրանց մոտ սպասարկվող մեքենաները խոչընդոտում են հետիոտնի տեղաշարժը և ստիպում նրան դուրս գալ երթուղի: 
Էլ չեմ ասում, թե ինչ վտանգավոր է «Բանջարանոցի» կամրջի դիմացով անցնելը: Նույնիսկ անցման գծանշում չկա: 
Ընդ որում՝ դպրոց կա, ու հարյուրավոր երեխաներ են այդ հատվածում տեղաշարժում: 
Երևանի քաղաքապետարան, Ճանապարհային ոստիկանություն, մտածո՞ւմ եք այդ մասին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել