Աշնանային մնացած մրգերի համեմատ՝ սերկևիլը զբաղեցնում է ամենաուշ հասնող մրգերի մեջ առաջին հորիզոնականը, սակայն դա ավելի օգտակար է։

Սերկևիլի օգտակար հատկություններն առողջության համար

Սկզբից պետք է նշել, որ սերկևիլը պարունակում է շատ վիտամին A, վիտամին  Е, С, РР և В, ինչպես նաև բազմաթիվ մակրո և միկրոէլեմենտներ։ Նրա պարունակության մեջ մտնում են կալիումը, նատրիումը և պեկտինային նյութեր։

Շնորհիվ օգտակար նյութերի՝ սերկևիլն օգտագործում են բուժման նպատակով։ Այն պայքարում է այնպիսի հիվանդությունների դեմ, ինչպիսիք են՝ պանկրեատիտը, անեմիան, սկլերոզը և հիպերտոնիան։ Այս պտուղը նաև արդյունավետ է աղեստամոքսային տրակտի դեպքում։

Այն նաև օգտագործում են սրտանոթային հիվանդությունների դեպքում։

Սերկևիլի սերմերի արգանակն օգտագործվում է որպես շատ հիվանդությունների դեմ պայքարելու միջոց՝ ներառյալ անգինան։ Որպեսզի այն ստանաք, հարկավոր է 5-10 գրամ սերկևիլի սերմ և 100 մլ ջուր։

Բաղադրիչներ՝

  • 2,5 կգ հասած սերկևիլ,
  • 2 կգ շաքար,
  • 300 մլ ջուր,
  • 300 գրամ հունական ընկույզ,
  • 1 կիտրոն։

Պատրաստումը՝

Շատ մանրարկիտ լվացեք սերկևիլը։

Այնուհետև կտրեք այն 4 մասի։ Կտրեք  նաև մեջտեղի, այսպես ասած, «ոսկրային» հատվածը։ Որպեսզի կտրատած սերկևիլը չսևանա, դրեք այն լիմոնաթթվով ջրի մեջ։

Դրանից հետո եփեք սերկևիլը 1-2 րոպե, հանեք և թողեք, որ սառչի։ Ջուրը մի թափեք, այն ձեզ դեռ պետք կգա։

Ջրին, որում եփվել է սերկևիլը, ավելացրեք 700 գրամ շաքար և թողեք կրակի վրա՝ անընդհատ խառնելով։

Երբ շաքարը լուծված լինի, ավելացրեք այնտեղ սերկևիլը, խառնեք և թողեք, որ եռա։ Թող եռա 10 րոպե, դրանից հետո հանեք այն և թողեք 10-12 ժամ։

Հաջորդ օրը հարկավոր է կրկնել նույն գործընթացը՝ ավելացնելով նորից 700 գրամ շաքար՝ եռացնելով 10 րոպե և նորից թողնել 10-12 ժամ։

3-րդ օրը լցրեք մնացած շաքարը, կտրտած ընկույզները և կիտրոնը։ Նորից եռացրեք 10 րոպե կամաց կրակի վրա և փակեք ապակե տարայի մեջ։

Վերջ, հրաշք միջոցը պատրաստ է։ Այժմ դուք ունեք համեղ և օգտակար սերկևիլ ձմեռվա համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել